Շիրակցի գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները

Շիրակի մարզից գերիների հարազատները փակել են մարզ տանող բոլոր ճանապարհները: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում հաստատել են հարազատները՝ փաստելով, որ փակ են ինչպես Երևան-Գյումրի մայրուղու Հոռոմի հատվածը, այնպես էլ Ջաջուռի ու Աշոցքի ճանապարհները:

«Մեր պահանջը միայն մեկն է՝ մեր հարազատների վերադարձը, այլ պահանջ մենք չունենք»,- նշել է հարազատներից մեկը՝ հորդորելով հարցը չքաղաքականացնել։

Զինծառայողները գերեվարվել էին Արցախի Խծաբերդից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին: