«Իմ քայլի» ցուցակը կազմում է Աննա Հակոբյանը. մանդատ ցանկացող գործարարները ստիպված են գումար փոխանցել Աննա Հակոբյանի հիմնադրամին․ ARMINSIDER

Վերջին շրջանում վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը հազվադեպ է հանրային միջոցառումների մասնակցում: Շատերի համար տարօրինակ է նման պասիվությունը Աննա Հակոբյանի կողմից:

ARMINSIDER տելեգրամյան ալիքի տեղեկություններով Աննա Հակոբյանը զբաղված է Իմ քայլի նախընտրական ցուցակը կազմելու գործով: Նա այս օրերին հանդիպում է հնարավոր բոլոր թեկնածուներին ևորոշում նրանց տեղն ու ապագա անելիքները:

Գործարարները, որոնք ցանկանում են պատգամավորական մանդատ ունենալ ևս հանդիպում են Աննա Հակոբյանի հետ: Նման մարդկանց ըստ մեր տեղեկությունների խորհուրդ է տրվում համապատասխան փոխանցում անել Աննա Հակոբյանի հիմնադրամի հաշեհամարին և միայն փոխանցման կտրոնով ներկայանալ հանդիպման:

Ըստ մեր տեղեկությունների Աննա Հակոբյանը թույլ չի տալիս Նիկոլ Փաշինյանին միջամտել ցուցակի կազմման դժվար աշխատանքին: Նա վարչապետին համոզել է, որ սա իր խելքի բանը չէ ու ինքը շատ ավելի լավ ցուցակ կկազմի: