ՀԱՍԱՏԱՆՆ ՈՒ չՀԱՅԱՍՏԱՆԸ

Կարծես, իրոք երկու Հայաստան կա հիմա։ Կամ Հայաստան ու չՀայաստան։

Հայաստանում մարդիկ անհանգիստ են՝ իրենց երեխաներին գերությունից սպասելով։ չՀայաստանում չմարդիկ անհանգիստ են սուտի ընտրություններին նախընտրական ցուցակում իրենց տեղի համար։

Հայաստանում մարդիկ ԴՆԹ թեստ են հանձնում իրենց որդիների մասունքները գտնելու և վերջապես թաղելու համար։ չՀայաստանում դավաճան պաշտոնյաները COVID տեստ են հանձնում, որ ժողովրդի հաշվին հերթական անիմաստ գործուղման մեկնեն։

Հայաստանում մարդիկ պատիվ են առնում Եռաբլուրի հերթական խորշում ամփոփված վաղամեռիկ երիտասարդի աճյունն ամփոփելիս։ չՀայաստանում մի վիժվածք, հիստերիկ, չտղա, չնախարարին պատվի են առնում ծափահարություններով ստորացուցիչ պաշտոնանկությունից հետո։

Հայաստանում մարդիկ փող են հավաքում անդամահատված զինվորին ժամանակակից վերջույթ գնելու համար։ չՀայաստանում այդ տղայի վերջույթը թուրքերին նվիրած ստահակները դրա դիմաց շարունակում են պարգևավճար ստանալ։

Հայաստանում մարդիկ ամաչում են ուրախանալ։ չՀայաստանում վիժվածք քաղաքապետը շատրվանների երաժշտությունն է միացնում՝ որպես թուրքերին նվիրած Հայրենիքի տուշ։

Մենք ոչ միայն Արցախն ենք կորցրել։ Մենք նաև Հայաստանն ենք կորցնում՝ և աշխարհագրական, և բարոյական իմաստներով։

Քանզի թուրքերին տրվում են ոչ միայն մեր Սյունիքի և Արցախի բարձունքները, այլև մեր ժողովրդի բարոյական ուղենիշները։

Հայ-ադրբեջանական սահմանը յուրաքանչյուրը այլևս գծում է իր սրտում։

Ու GPS-ը այստեղ կապ չունի…

 

Արմեն Աշոտյան