Բաքվից ինքնաթիռը ժամանել է առանց գերիների

Այսօր նախատեսվում էր հայ ռազմագերիների վերադարձ Երևան։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը։

Լուրեր են տարածվում, որ ինքնաթիռը Բաքվից դատարկ է եկել։

Այս պահին  «Էրեբունի» օդանավակայանում հավաքված հարազատներին այդպես էլ ստույգ չեն հայտնում՝ կես ժամ առաջ վայրէջք կատարած Բաքու – Երևան ինքնաթիռն արդյո՞ք դատարկ է եկել։ Գերիների բարկացած հարազատները արգելեցին լրատվամիջոցներին լուսաբանել իրենց գործունեությունը։

«Ոչ մի լավ բան չի եղել, ի՞նչն եք լուսաբանում», -դժգոհեցին գերիների հարազատները՝ պահանջելով անհապաղ դադարեցնել ուղիղ հեռարձակումը։