ՌԴ գլխավոր դատախազը Երևանից ուղևորվել է Բաքու

Ռուսաստանի գլխավոր դատախազ Իգոր Կրասնովը Երևանից ուղևորվել է Բաքու, որտեղ նախատեսվում են հանդիպումներ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և երկրի գլխավոր դատախազ Քյամրամ Ալիևի հետ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ՌԴ գլխավոր դատախազությունը:

Կրասնովն այսօր Երևանում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: