Հանդես կգամ լայվով՝ «որտեղ է ավարտվում իրավաբանը և սկսում քաղաքացին» խորագրով․ Ռուբեն Մելիքյան

Մոսկվայի «Հայ իրավաբանների ասոցիացիան» հանդես եկավ իրենց մասնացությամբ՝ կապիտուլյանտի երեկվա խայտառակ փիառ-ակցիայի շուրջ պարզաբանումներով։

Արձանագրում եմ, որ այդ պարզաբանումներն ինձ համար, մեղմ ասած, (1) անընդունելի են՝ գաղափարական առումով, և (2) անբավարար են՝ «ողջամիտ ակնկալիքների» առումով։

Ուստի վաղը կեսօրից հետո հանդես կգամ լայվով՝ «որտեղ է ավարտվում իրավաբանը և սկսում քաղաքացին» խորագրով։ Անդրադառնալու եմ թե՛ գաղափարական հարցերի և թե՛ իմ «ողջամիտ ակնկալիքներին»։

Կազմակերպության հայտարարության հղումը՝ մեկնաբանությունում։

 

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։