Մոռացեք այս վիճակով, այս իրավիճակում թուրքի հետ ճանապարհ գնալու մասին, այդ ճանապրհով թուրքը մեզ կուղեկցի ինքնասպանության

Ճանապարհների ապաշրջափակումը բացառապես բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից։ Այս երկու երկրները միմյանց հետ կապվում են կարճ ցամաքային ճանապարհով, առանց որևէ տրանզիտ մուծումների, առանց որևէ պարտավորությունների։

ՀՀ-ի տնտեսության զարգացումը ևս միֆ է։ Տնտեսությունը զարգացնելու համար պետք է լինի արտահանում, սակայն ի՞նչ ենք արտահանելու Թուրքիա։ Լոլի՞կ, տա՞նձ, թե տեքստիլ, իսկ միգուցե՞ լվացքի հեղուկ ու ձեթ․․․ Ոչինչ էլ չենք արտահանելու, քանի որ թուրքական անորակ և էժան, նույնիսկ որակյալ բայց թանկ ապրանքը լցվելու է Հայաստան, մեր կապիտալը տանելու են իրենց տնտեսությունն ավելի զարգացնեն։

Հիշե՛ք, ճանապարհների ապաշրջափակումից ընդամենը հինգ տարի հետո ճանապարհների ապաշրջափակման քարոզը տանողները իրենց անշարժ գույքը աստղաբաշխական գներով վաճառելու են թուրքերին և եվորպայում կամ ԱՄՆ-ում հանգիստ բիզնես հիմնելու, մեզ էլ գցելու են թուրքի երախը։

Մոռացեք այս վիճակով, այս իրավիճակում թուրքի հետ ճանապարհ գնալու մասին, այդ ճանապրհով թուրքը մեզ կուղեկցի ինքնասպանության․․․

 

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյան