Բժիշկը նախազգուշացնում է գլխացավի դեպքում ցավազրկողներ օգտագործելու վտանգների մասին

Դեղերի միջոցով գլխացավը հաղթահարելու փորձերը կարող են լուրջ բարդությունների պատճառ դառնալ։ Նման կարծիք է հայտնել բարձրակարգ բժիշկ-թերապևտ Ալեքսեյ Բեզիմյաննին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Մասնագետի խոսքով, ցանկացած դեղամիջոցի ընդունում պետք է բխի գլխացավի պատճառնից: Դա կարող է լինել արյան բարձր ճնշումը, գերլարումը՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ հուզական, կամ անոթային անևրիզման: Իսկ մասնագիտացված բուժման բացակայությունը սպառնում է առաջացնել լուրջ բարդություններ:

«Եթե մարդն առաջին անգամ է նման ցավ ունենում, պետք է բժշկի դիմի. երբեմն գլխացավը լուրջ հիվանդությունների ախտանշան է»,- բացատրել է Բեզիմյաննին:

Ավելի վաղ նյարդաբան Ալեքսանդր Բուդիկը խոսել էր հանկարծակի գլխապտույտի վտանգի մասին: Նա բացատրել էր, որ եթե դա ուղեկցվում է ջերմությամբ, գլխացավով, փսխումներով, ձեռքերի կամ ոտքերի դողով, ապա պետք է հրատապ այցելել մասնագետի: