Մեր հարևանները մեր առաջնահերթությունն են. Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան պաշտոնական էջում գրառում է կատարել, որում նշել է՝ երկրի հարևանները Թեհրանի համար առաջնահերթություն են, գրում է mehrnews.com-ը:

«Ղազախստանում իմ տարածաշրջանային շրջագայության երրորդ փուլում ես առարկայական և արգասաբեր հանդիպումներ եմ ունեցել նախագահ Տոկաևի և արտաքին գործերի նախարար Թիլեուբերդիի հետ: Մեր երկու երկրները կիսում են տարածաշրջանային կայունության և համաշխարհային միջուկային զինաթափման բազմաթիվ նպատակներ»,- գրել է Զարիֆն ու հավելել՝ «Ինչպես միշտ, մեր հարևանները մեր առաջնահերթությունն են»:

Հիշեցնենք՝ Զարիֆը Կենտրոնական Ասիայի երկրներ իր շրջագայության ընթացքում արդեն իսկ այցելել է Ուզբեկստան և Ղրղզստան և հանդիպել է երկու երկրների նախագահների և արտգործնախարարների հետ: Թուրքմենստանը նրա հաջորդ ուղղությունն է:

Նշենք՝ Զարիֆի պաշտոնական այցը մեկնարկել է ապրիլի 5-ին: