«Սպուտնիկ V»-ն Հայաստանում գրանցված չէ, բայց ունի կիրառման թույլտվություն նախարար

«Սպուտնիկ V»-ն Հայաստանում գրանցված չէ. այդ պատվաստանյութի 2 դոզայի համար վճարվել է 19 դոլար: Այս մասին այսօր Կառավարության անդամների ճեպազրույցներ ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հայաստանում «Սպունիկ V» պատվաստանյութը պաշտոնական կիրառման թույլտվություն է ստացել փետրվարի 1-ին: Այսինքն` երկիրը դեղամիջոցը կամ պատվաստանյութը արտակարգ իրավիճակներում օգտագործելու թույլտվություն է տվել։ Հաշվի առնելով համավարակն ու աշխարհի տարբեր երկրներում արտակարգ դրությունը՝ բոլոր երկրներն այս մեխանիզմով թույլատրում են օգտագործել պատվաստանյութերը», ասաց նախարարը, հավելելով, որ այս պահին բոլոր պատվաստանյութերին տրվում է օգտագործման թույլտվություն, բայց ոչ գրանցում, քանի որ դրանք դեռև գտնվում են երրորդ փուլում: «Մենք ունենք բոլոր իրավական հիմքերը՝ պատվաստանյութերն օգտագործելու համար: Երբ կավարտվի պատավաստանյութերի երրորդ փուլը, կստանան նաև գրանցման վկայական»,-ասաց նախարարը: