Գագիկ Ծառուկյանը հանդիպել է պատերազմում վիրավորում ստացած աբովյանցի զինծառայողների հետ (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած Աբովյանի և Առինջի զինծառայողների հետ: ԲՀԿ նախագահն անգնահատելի է համարել տղաների նվիրումը հայրենիքին՝ նշելով, որ նրանք ռազմի դաշտում արել են անհնարինը: «Այս պատերազմում հայ զինվորը չի պարտվել, պարտվել է իշխանությունը»,- շեշտել է Գագիկ Ծառուկյանը:

Նա առաջնահերթ է համարել գերիների և անհետ կորածների խնդիրը, ընդգծել՝ հանուն հայրենիքի ջանք չխնայած մեր հերոսներն ու նրանց ընտանիքները պետք է արժանանան առանձնահատուկ ուշադրության: