ԼՂ-ում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք ռուս խաղաղապահները չեն արձանագրել

Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման և սադրանքի նոր դեպք ռուս խաղաղապահները չեն արձանագրել:  Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության կենտրոնի պետի տեղակալ Դմիտրի Պերեպելկինը:

«Ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածքում իրավիճակը հանգիստ է: Կրակի դադարեցման ռեժիմի խախտման և սադրանքի դեպքեր չեն արձանագրվել: Իրավիճակի մոնիտորինգն իրականացվում է շուրջօրյա»,- նշել է սպան:

Գնդապետը հավելել է, որ այսօրվա դրությամբ, ռուս խաղաղապահների միջնորդությամբ, Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 46 հազար 513 փախստական: