Գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է

Երեկ երեկոյան ՀՀԿ կենտրոնակայանում տեղի ունեցավ կուսակցության գործադիր մարմնի նիստը՝ Սերժ Սարգսյանի նախագահությամբ։

Քննարկվեց երկրում ստեղծված իրավիճակը՝ Հայաստանին և Արցախին սպառնացող նոր մարտահրավերների և շարունակաբար սեղմվող աշխարհաքաղաքական միջավայրի համատեքստում։

Ընդգծվեց, որ գործող վարչախմբի հետ որևէ քաղաքական քննարկումների ՀՀԿ մասնակցությունը բացառվում է։

Վերահաստատվեց, որ պետության վերականգնման անկյունաքարային  քայլը գործող կառավարության անհապաղ հեռացումն է։

 ՀՀԿ ԳՄ