Նիկոլը նոր պատերազմով վախեցնում է ժողովրդին ու արդարացնում հողերը թշնամուն տալը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանն է

Պատերազմի 44 օրերին սուտը դարձավ այս իշխանության կարևորագույն գործիքը և ծառայեցվեց պարտության սցենարն իրականացնելու համար, քանի որ «հաղթելու ենք» հայտնի կարգախոսով մարդկանց գլխի տակ փափուկ բարձ դրեցին ու կեղծ ոգևորությամբ մոլորեցրին, «հաղթելու ենք» ասելով՝ Արցախը հանձնեցին թշնամուն: Այսպես Փաշինյանն իրականացրեց պլան Ա-ն:

Այսօր էլ դարձյալ ստում է, օրինակ ասում է՝ Հայաստանից ոչ մի թիզ հող չի տրվում Ադրբեջանին, մինչդեռ Սյունիքում Որոտան ու Շուռնուխ գյուղերը հանձնվում են թշնամուն: Ասում է՝ «ոչ մի ադրբեջանցի ՀՀ սահմանից ներս չի մտել, էդպիսի բան չկա ու չի եղել». ստո՛ւմ է, քանի որ ադրբեջանցիները լավ էլ դուրս ու ներս են անում՝ օգտվում հայկական գյուղերի խանութներից: Փաշինյանը հիմա էլ ստելով՝ դարձյալ փափուկ բարձ է դնում, ինչո՞ւ, որովհետև կիսատ թողածը պիտի ավարտին հասցնի։ Դեռ պետք է իրականություն դարձնի պլան Բ-ն: Իսկ դա արդեն վերաբերում է Հայաստանի տարածքներին:

Դեռ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը՝ Փաշինյանը հայտարարում է, թե․ «Սյունիքից ոչ մի մաս չի վերցվել: Իսկ այն, ինչ արվում է, դա տեղի է ունենում նոր պատերազմից խուսափելու համար»: Ասում է․ «Այն միջոցները, որ ձեռնարկվել են, դրանք արվել են Սյունիքի անվտանգության համար»: Սակայն մեկը մյուսի հետևից Ադրբեջանին տվեց Սյունիքի ռազմավարական նշանակության դիրքերը, հիմա էլ Շուռնուխ ու Որոտան գյուղերն է տալիս, վտանգավոր է դարձել Կապան-Գորիս ճանապարհը։

Ալիևի հետ գաղտնի՝ «բանավոր ըմբռնման եկած» դավաճանը ժողովրդին վախեցնում է նոր պատերազմով ու դրանով արդարացնում հողերը թշնամուն հանձնելու դավաճանական ծրագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում