Թանգարանները տոնական օրերին բաց կլինեն

Ամանորի տոնական օրերին՝ հունվարի 2-4-ը՝ ժամը 12:00-18:00-ն, ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող թանգարաններն իրենց դռները կբացեն այցելուների առջև:

Կից ներկայացնում ենք տոնական օրերին աշխատող թանգարանների ցանկը.

  1. «Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ
    2. «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ /Մասնաճյուղեր/
    3. «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ
    4. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ
    5. «Ռուսական արվեստի թանգարան (պրոֆ. Ա. Աբրահամյանի հավաքածու)» ՊՈԱԿ
    6. «Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ
    7. «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ
    8. «Ե. Չարենցի տուն-թանգարան» ՊՈԱԿ
    9. «Հ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ
    10. «Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
    11. «Մ. Սարյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
    12. «Ե. Քոչարի թանգարան» ՊՈԱԿ
    13. «Ա. Խաչատրյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
    14. «Ս. Փարաջանովի թանգարան» ՊՈԱԿ
    15. «Ավ. Իսահակյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
    16. «Խ. Աբովյանի տուն-թանգարան» ՊՈԱԿ
    17. «Հրազդանի երկրագիտական թանգարան» ՊՈԱԿ
    18. «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ
    19. «Ն. Ադոնցի անվ. Սիսիանի պատմ. թանգարան» ՊՈԱԿ