Մեր կողմից ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների նյութատեխնիկական ռեսուրսները անհամեմատ մեծ են

Թշնամուն երբեք թերագնահատել պետք չէ, բայց նրանից սարսափելն էլ ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Մինչդեռ մեզանում հիմա նման քարոզչական գիծ է նկատվում, որը նպատակ ունի թշնամու հանդեպ անզորության զգացում սերմանել մեր հասարակության մեջ։

Ակնհայտ է, որ անցած պատերազմի ընթացքում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման բանակ կոչեցյալն էլ կրել է լրջագույն ռեսուրսային (մարդկային և ոչ մարդկային) կորուստներ, որոնք «բնականաբար» խնամքով թաքցվում են թե՛ մեզանից և թե՛ սեփական հասարակությունից։

Այս համատեքստում 2021թ․ Բաքվի ռազմական ոլորտի ծախսերի 550 մլն դոլարով ավելացման մտադրությունը, ըստ իս, հիմնականում միտված է գոնե մասնակիորեն վերականգնելու մեր կողմից ոչնչացված ադրբեջանցի բաշիբոզուկների նյութատեխնիկական ռեսուրսները, որոնք պետք է, որ անհամեմատ մեծ լինեն և որոնց համալրումը մեկ տարի չէ, որ պահանջելու է։

#թշնամու_իրական_վիճակը

#մահ_թշնամուն 

Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից