Արցախի ՊԲ-ն ստում էր, Հադրութի շրջանում մարտական գործողություններ են տեղի ունեցել․Mediaport

Երկու օր առաջ՝ դեկտեմբերի 27-ին ադրբեջանական ԶԼՄ-ները ու տելեգրամ ալիքները հայտարարություն տարածեցին, թե հայկական զինված խմբավորումը հարձակման է անցել Հադրութի շրջանում, ինչի արդյունքում հայ 6 զինվորական զոհվել է, 6-ն էլ գերի են ընկել։ Այս մասին հայտնում է Mediaport թելեգրամյան ալիքը։

Մեկ օր անց, Արցախի ՊԲ-ն հայտարարեց, թե լուրը սուտ է:

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել են սահմռկեչուցից կադրեր, թե ինչպես են բառի բուն իմաստով մորթում հայ զինվորականներին։ Տեսանյութը թշնամին նկարահանել է հենց դեկտեմբերի 27-ին։

Հարց է ծագում` Հայաստանն առհասարակ ունի՞ իշխանություն։ Եթե ունենար գոնե կարձագանքեր այս վայրագություններին։

Այնինչ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտյան հերթական ինքնաարդարացնող գրառումն է արել՝ պարտության մեղքը իր վրայից գցելու համար, իսկ երեկոյան հանդիպել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը զբաղված է միայն սեփական աթոռը պահելով, իսկ այդ ընթացքում անգամ նրա ստորագրած խայտառակ կապիտուլյացիայից հետո ամեն օր ավելանում են հայկական կողմի զոհերի ու գերիների թիվը։

Նիկոլ Փաշինյանի վարչապետության ամեն օրը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը։ Սա այլևս անհերքելի փաստ է։