Արդյո՞ք ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարների և Փաշինյանի հետ հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներ եղել են, թե ոչ․ քաղաքագետ

Այնքան կարևոր չէ, թե ինչ են խոսել վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձն ու ԼՀԿ-ի, ԲՀԿ-ի ղեկավարները, որքան այդ հանդիպումների արարողակարգային պահը. արդյոք հանդիպումների ժամանակ ձեռքսեղմումներ եղել են, թե ոչ։

Եթե այդ անձի հետ, հանգամանքների բերումով, ստիպված եք խոսք փոխանակել, դա մի բան է, սակայն նրա ձեռքը չսեղմելու հարցում պետք է ազգային համաձայնություն կայանա։ Դա խոսակցության բովանդակությունից ավելի կարեւոր է։

Երբեմն լինում են դեպքեր, երբ սեղմելով մեկի ձեռքը, դառնում եք նրա հանցակիցը։ Սա հենց այդ դեպքն է ու Սիսիանի եկեղեցու սպասավորը դա փայլուն կերպով ցուցադրել է։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից։