Եթե բանակին հնարավորություն չի տրվում պահել սեփական տարածքը, ապա ազգը կարող է․Նաիրի Հոխիկյան

Սյունիքի Շուռնուխ և Որոտան գյուղերի մոտակայքում ճանապարհի որոշ հատվածներ դեռևս ԽՍՀՄ տարիներին անցել են ՀՀ տարածքի անմիջապես սահմանով: Այն ժամանակ դա խնդիր չէր, այսօր խնդիր է: ԽՍՀՄ փլուզումից անցել է 30 տարի՝ իր բոլոր հետևանքներով:

Համամիտ եմ սյունեցիների հետ, որ չի կարելի այդ ճանապարհի վրա հսկողության հնարավորություն տալ թշնամուն:

Համամիտ եմ նաև, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի և պաշտպանի իր իրավունքները: Եթե բանակին հնարավորություն չի տրվում պահել սեփական տարածքը, ապա ազգը կարող է:

Դա ամենաշխատող տարբերակն է: Միշտ ժողովուրդը լավ միջոց է եղել՝ քաղաքական խնդիրներ լուծելու համար:

Պետք է միանանք սյունեցիներին և թույլ չտանք, որ դիվանագիտության ու կամքի բացակայության հետևանքով վտանգվի հայկական պետականությունը:

Ճանապարհային միջպետական ենթակառուցվածքները պետականության անվտանգության ամենակարևոր գործոններից են:

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից։