Թուրքիայի պաշտպանության նախարարը հաստատել է Ադրբեջան զինվորականներ ուղարկելը

Գեներալը և Թուրքիայի զինված ուժերի ևս 35 սպա կծառայեն Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման կենտրոնում, որը ստեղծվել է Ռուսաստանի հետ համատեղ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Համատեղ կենտրոնի շինարարության և գործարկման ավարտից հետո մեր գեներալը և 35 սպաներ կսկսեն ծառայությունը»,- նախարարի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը:

Աքարը հաստատել է նաև, որ թուրք զինծառայողները, որոնք ներգրավված կլինեն ռուս-թուրքական կենտրոնի աշխատանքներում, արդեն մեկնել են Ադրբեջան: