«ԲՀԿ դիրքորոշման մեջ ոչ մի բան չի փոխվել». Փաշինյան-Ծառուկյան հանդիպումը մեկնարկեց

«ԲՀԿ–ի որոշման մեջ ոչ մի բան չի փոխվել»,–լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Ծառուկյանը` խոստանալով հանդիպումից հետո լրագրողներին մանրամասներ հայտնել։

Հարցին, թե ինչո՞ւ է հանդիպում մեկի հետ, ում հրաժարականն է պահանջում` Ծառուկյանը պատասպանեց, որ այդ հարցը պետք է ուղղել վարչապետին։

Այժմ ընթանում է Ծառուկյան–Փաշինյան հանդիպումը։