Արցախում ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածության վարժանքներ են անցկացնում

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ստորաբաժանումների զինծառայողները պլանային մարտական պատրաստվածության վարժանքներ են անցկացրել Ստեփանակերտի և Մարտակերտի հագեցած զորավարժարաններում։ Այս մասին հայտնում է   ՌԴ ՊՆ-ն։

Կրակային վարժանքների ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ ինքնաձիգերից և գնդացիրներից, դիպուկահար հրացաններից,  հակատանկային ականանետերից, ինչպես նաև «ԲՏՌ -82 Ա» զրահամեքենաների սպառազինությունից:

Բացի այդ, ռուս խաղաղապահները կատարել մարտական  նռնակներ նետելու վարժանքներ: Զինծառայողները նռնակներ են նետել թիրախների վրա։

Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը, Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է մարտական պատրաստվածության հիմնական տեսակների դասընթացներ, այդ թվում ՝ մարտավարական, մարտավարական-հատուկ, կրակային, ինչպես նաև մարտական մեքենաների և այլ հատուկ մեքենաների վարման համար:

Ընդհանուր առմամբ, մարտական պատրաստվածության մեջ ներգրավված է շուրջ 200 ռուս զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա: