Հայրենիքի փրկության շարժման երթն այսօր կմեկնարկի ժամը 16:00-ին

Այսօր՝ ժամը 16:00-ին, Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյան այգու մոտից (Պրահայի այգի, Արաբկիրի թաղապետարանի դիմաց) կմեկնարկի երթ: Այս մասին տեղեկացնում է «Հայրենիքի փրկության շարժման» ֆեյսբուքյան էջը։
«Միացի՛ր, միասին փրկենք մեր Հայրենիքը»,– նշվում է «Հայրենիքի փրկության շարժման» տարածած հաղորդագրությունում։