Պետությունը 2019 թ. չպատժեց «ձվանետման» պրոիշխանական կատարողներին. այդ փաստի ուժով այդուհետև նույն գործողությունը պետք է համարվի իրավաչափ

Թուրքի առջև ծնկածները իրենց «ֆեյքերի ՊՈԱԿ-ին» քսի են տվել ինձ վրա՝ իբրև թե հակասություն տեսնելով իմ 2019-ի ու այսօրվա դիրքորոշումների մեջ։

Նախ, շնորհակալ եմ գաղափարներս տարածելու համար։ Պարոն Ջաբրաիլովը, կարծում եմ, գոհ կմնա իր նոր ազգանունը հանրայնացնելու ձեր ջանքերի համար։

Եվ երկրորդ, այս թվացյալ «հակադրությամբ» դուք ինքներդ եք բացատրում իմ դիրքորոշման բուն էությունը։ Պետությունը 2019 թվին որևէ կերպ չպատժեց «ձվանետման» պրոիշխանական կատարողներին։ Եվ հենց այդ փաստի ուժով այդուհետև նույն գործողությունը պետք է համարվի իրավաչափ։ Եթե կարելի էր պռոիշխանականներին, ապա կարելի է նաև ընդդիմադիրներին։

Ավելին, 2019-ի դեպքում թիրախը լրատվամիջոցն էր (հատուկ պաշտպանվող ինստիտուտ), իսկ այսօր՝ Հայրենիք հանձնող ու թշնամու առջև ծնկող քաղաքական գործիչներ։ Տարբերությունը էական է։

Հուսով եմ, մատչելի բացատրեցի։ Շնորհակալություն։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից