Այն ամենն ինչ կատարվում է և կատարվելու է, Սիսակ Գաբրիելյանը և մյուսներն իրենց հոժար կամքով են ընտրել․ Նարեկ Մալյան

Սա իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է ում քաղաքացիները հարվածել են ձվերով: Եկեք միասին հասկանանք օրինաչափ է նման վերաբերմունքը Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ: Նախ սկսենք նրանից, որ այն ամենը ինչ կատարվում է և կատարվելու է Սիսակ Գաբրիելյանի և մյուս իմքայլականների նկատմամբ Սիսակ Գաբրիելյանը և մյուսները իրենց հոժար կամքով են ընտրել:

Ունե՞ր արդյոք Սիսակ Գաբրիելյանը դավաճանությանը մասնակից չդառնալու հնարավորություն: Այո, ուներ: Բոլորին տրվել է հնարավորություն հրապարակային հայտարարությամբ մաքրել իրենց անունը դավաճանի արյունոտ գործերից: Ոմանք օգտվեցին այդ հնարավորությունից, ոմանք՝ օրինակ Սիսակ Գաբրիելյանը գերադասեց շարունակել ստանալ պատգամավորական աշխատավարձը, պարգևավճարները…

և որպես բոնուս Սիսակ Գաբրիելյանը այդ ամենի փոխարեն իր հոժար կամքով համաձայնվեց, որ խաբված, դավաճանված, հայրենազրկված, զավակներ կորցրած քաղաքացիները երբեմն հայհոյեն իր ընտանիքի անդամներին և ձվերով խփեն, առայժմ ձվերով…

Հ.Գ., որպեսզի իրավապահները ևս մեկ անգամ ինձ անիմաստ չկանչեն, ասեմ, որ այս գրառման մեջ սպառնալիք չկա, փոխարենը կա իրավիճակի սթափ վերլուծություն:

Նարեկ Մալյանի ֆեյսբուքյան էջից։