Նիկոլը կարող էր կանխել պատերազմը, բայց չկանխեց, նա պետք է անհապաղ ձերբակալվի (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը քաղաքական գործիչ Արա Վարդանյանն է

Վատիկանում  ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը օրերս հրապարակեց ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի գաղտնի նամակը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին։ Հիշեցնեմ, որ նամակն ուղարկվել էր Արցախի պատերազմից 26 օր առաջ։ Նամակով  ՀԱՊԿ քարտուղարը ՀՀ իշխանությանը զգուշացրել է պատերազմի սկսման մասին, նաև հուշել, թե ինչպե՞ս խուսափել աղետից:

Հայ ժողովրդի առջև դրվեց մի կարևորոգույն  փաստարկ այն մասին, որ Նիկոլ  Փաշինյանը, նաև Արմեն Գրիգորյանը տեղեկացված են եղել պատերազմի սկսման մասին՝ պատերազմից գրեթե մեկ ամիս առաջ; Ավելին, նրանք ունեցել են հնարավորություն պատերազմը  կանխելու, սակայն  չեն  կանխել:

Հինգ հազար զոհ, տասը հազար հաշմանդամ, թշնամուն հանձնված հայրենիք՝  Շուշին, Բերձորը, Հադրութը, Քարվաճառը, բազմաթիվ գյուղեր Արցախում,  հիմա էլ նաև Հայաստանում: Մարդկային կյանքերի ու հայրենիքի կորուստը չէր լինի, եթե Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունենար  կանխել պատերազմը:

Մանրամասները՝ տեսանյութում