«ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ…». մենահամերգ՝ ի խոնարհումն Արցախյան պատերազմի հայորդիների

Դեկտեմբերի 22-ին Հովհ. Շիրազի հուշատուն-թանգարանում, որպես խնկարկում և խոնարհում Արցախյան պատերազմի հայորդիներին, տեղի ունեցավ դուդուկահար Հարություն Հարությունյանի մենահամերգը: Այս մասին տեղեկացրել է Գյումրու համայնքապետարանը:

«ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ…», որովհետև

-մենք պարտավոր ենք ապրել և արարել՝ հանուն հայրենիքի համար ընկածների…

-մենք պարտավոր ենք ապրել և արարել՝ հանուն հաղթական ապագայի…

-մենք պարտավոր ենք ապրել և արարել՝ հանուն ապրողների…

Նվագակցողներ՝

Գևորգ Հակոբյան

Աշոտ Գասպարյան

Դասատու՝ Կարապետ Շաբոյան…