Ինչու են այսօր հարց բարձրացնում արտահերթ ընտրությունների մասին (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ նախագահ Սարգիս Տեր-Եսայանը

Անդրադարձանք Փաշինյանի հայտարարություններին, թե իբրև Սյունիքում տարածքներ զիջելով՝ ապահովում ենք Սյունիքի անվտանգությունը։ Մինչդեռ ադրբեջանի մարդու իրավունքների կազմակերպության ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ թշնամին նախատեսում է Հայաստանի տարածքում ռազմական միջամտությամբ մեր պետության տարածքներից 20-30 կմ դեպի ներս խորանալով՝ ապահովել Ադրբեջանի անվտանգությունը։ Ինչի՞ մասին է վկայում ադրբեջանական ագրեսիայի և հայկական զիջողականության հակադրությունը։

Փաշինյանի վերջին հարցազրույցում հաղորդագրություններ հնչեցին, որոնց նպատակը մեր հասարակությանը հայ-թուրքական-ադրբեջանական տնտեսական և այլ տեսակի հարաբերություններ ձևավորելուն նախապատրաստելն է, ինչի մասին իշխանություններն ու մերձիշխանական շրջանակները խոսում էին դեռևս պատերազմից առաջ, և խայտառակ պարտությունից հետո էլ իրենց դիրքորոշումը չեն փոխել։

Քննարկեցինք իշխանությունների այսօրվա վարքը, Փաշինյանի՝ նախորդ հարցազրույցում արտահայտած արտահերթ ընտրությունների մասին միտքը, բողոքի ակցիաները, «Լուսավոր Հայաստանի» կասկածելի վարքը, ինչու ԼՀ-ն համագործակցության չգնաց ԲՀԿ-ի հետ՝ որպես խորհրդարանական ընդդիմություն, դեռ պատերազմի ժամանակ մանդատները վայր դնելու և նոր խորհրդարան ձևավորելու պահանջ ստեղծելու հարցում։

Սարգիս Տեր-Եսայանը նշեց, որ բողոքի ակցիաների մասնակիցներին ֆինանսական ճնշումների ենթարկելու համար 400 հազար դրամ վարչական տուգանք են սահմանում և հորդորեց այդ քաղաքացիներին դիմել իրենց օգնութանը՝ չեղարկելու ապօրինի որոշումները։

Մանրամասները՝ տեսանյութում