Ձեր իշխանության 2,5 տարվա պաշտոնավարման «արդյունքում» ունեցանք մոտ 5000 զոհ, մոտ 10 000 վիրավոր (տեսանյութ)

ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստում  ՀՀ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը նշեց. «Ձեր իշխանության երկուսուկես տարվա պաշտոնավարման արդյունքում Հայաստանի Հանրապետության տարածքը 42 հազար քառակուսի կիլոմետրից դարձավ 29 հազար: Թշնամու հետ շփման գիծը երկարեց 500 կիլոմետրով:  Ձեր իշխանության պաշտոնավարման ընթացքում սանձազերծված պատերազմի արդյունքում ունեցանք մոտ 5000 զոհ, մոտ 10 000 վիրավոր, ունեցանք մոտավորապես 40 հազար անտուն մնացած հայրենակիցներ, որոնց խնդիրները այսօր պետք է լուծվեն, բայց իշխանությունը զբաղված է ամեն ինչով, բացի այդ օրակարգով զբաղվելուց»:

Մանրամասները՝ տեսանյութում