ԲՀԿ-ը կդիմի ՍԴ՝ Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու հարցով

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը հակասահմանադրական է համարում «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագիծը, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Այս մասին դեկտեմբերի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նաիրա Զոհրաբյանը:

«Այս նախագիծը ծայրից ծայր հակասահմանադրական է: Հենց այսօր մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Դեկտեմբերի 25-ին Ազգային ժողովի Իմ քայլը» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է դադարեցնել Նաիրա Զոհրաբյանի լիազորություններն ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Որոշումը ներառված է դեկտեմբերի 28-ի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում: