Նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 27-ը դուրս է բերվել 1111 զինծառայողի աճյուն. News.am

Նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 27-ը հայտնաբերվել է 1111 զինծառայողի աճյուն։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այս պահին երեք խումբ որոնողական աշխատանքները շարունակում են Հադրութի տարածքում»,- հավելեց Թադևոսյանը։