Ինչո՞ւ է դավաճան Նիկոլը բամբասանքը և ասեկոսեները ներկայացնում որպես ճշմարտություն

Հայաստանի վարչապետի աթոռին զմռսված ազգադավ տականքը երեկ Հ1-ին տված իր հարցազրույցում կրկին անդրադարձավ, այսպես կոչված, պատերազմի ժամանակ «արձանագրված» դավաճանության փաստերին՝ հիմքն ընդունելով ինչ-որ կամավորների պատմածները…

Նույնիսկ դառնալով վարչապետ այս տկարամիտը չհասկացավ, որ իրավունք չունի չստուգված փաստերի և ասեկոսեների հիման վրա ինչ-որ հայտարարություններ անել և մեղադրնել ինչ-որ մարդկանց հանցագործությունների մեջ…

Ի դեպ, Իլհամի կողմից նվաստացված այս վախկոտը բամբասանքը որպես տեղեկության սկզբնաղբյուր ներկայացնելով չնշեց այդ ամենի հեղինակին կամ հեղինակներին, որը հիմք է տալիս ընդհանրապես չհավատալ ստախոս Նիկոլի կողմից հնչեցված «փաստերին»…

Որպեսզի պատկերացնեք, թե Նիկոլի հետ հանդիպած և նրան աջակցող որոշ կամավորներ ինչ մակարդակ ունեն և ինչ են իրենցից ներկայացնում, ապա հիշեցնեմ, որ նրանցից մեկը Ջաբրայիլը չէր տարբերում Քելբաջարից, մեկն էլ բացահայտ կռապաշտությունն ի  ցույց դնելոն դավաճան վարչապետին իր աստվածն էր անվանում, մի տկարամիտ էլ  Հադրութի անկումից մեկ ամիս անց լրագրողներին համոզում էր, որ իր եղբոր որդին Հադրութում այդ պահին պատերազմում է, մի անմեղսունակ էլ հայտարարում էր, որ Նիկոլի հետ գնալու են Ստամբուլը գրավելու, իսկ մի «կամավոր» էլ անկեղծացավ, որ Նիկոլի շնորհիվ կնոջ կողքին քնում է զինվորական համազգեստով, մեկն էլ զառանցեց, որ Շուշին անարժեք բան է հայերի համար և այլն…

Չի բացառվում, որ իր պրիմիտիվությամբ աչքի ընկնող վարչապետը պատվեր է իջեցրել այս «կամավոր» կոչվածներից ոմանց, որպեսզի վերջիններս կեղծ ցուցմունքներ տան որոշ մարդկանց դեմ և այդպիսով դավաճան Նիկոլին հաջողվի իր հանցագործությունները բարդել այլ մարդկանց վրա…

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից