Հայաստանը վերջնականապես կորցրեց իր ինքնիշխանությունը և ավելի, քան երբևէ կախվածության մեջ հայտնվեց Ռուսաստանից․ Ավետիք Իշխանյան

«Հայաստանի Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ ղեկավար Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ

Հայաստանում տարիներ գործում էին, այսպես կոչված առաջադեմ, արևմտամետ, թունդ հակառուս գործիչները, ովքեր մեծ-մեծ փրթում , ճչում էին ինքնիշխան Հայաստանի մասին, պահանջում Հայաստանից հեռացնել ռուսական ռազմաբազան, բողոքի ցույցեր կազմակերպում Ռուսաստանի դեսպանատան առջև։

2018թ․ նրանց ընտրյալը եկավ իշխանության և նրանցից շատերը դարձան պատգամավորներ, նախարարներ։ Այդ թվականից սկսվեց արդեն պետական մակարդակով հակառուսական քաղաքականությունը, որի առաջին ծիծեռնակը հերոս գեներալ ՀԱՊԿ –ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ քր․ գործի հարուցումն էր։ Նրանց միամիտ «գաղափարակա՞ն», թե՞ մտածված քաղաքականության պատճառով, սկսվեց պատերազմը, կորցրեցինք Արցախը, վտանգի տակ հայտնվեցին Հայաստանի այլ տարածքներ նույնպես։

Եվ ամենազավեշտալին այն է, որ այդ «սկզբունքային» գործիչների քարոզչության և գործունեության արդյունքում Հայաստանը վերջնականապես կորցրեց իր ինքնիշխանությունը և ավելի քան երբևէ, կախվածության մեջ հայտնվեց Ռուսաստանից, իհարկե հայրենիքի մի մասի կորստից հետո։

Զարմանալիորեն, նույն գործիչները շարունակում են իրենց հակառուսական քարոզչությունը։ Արդյո՞ք նրանց վերջնական նպատակը նոր պատերազմն է, նոր տարածքների կորուստը և Հայաստանի Ռուսաստանի կազմում տեսնելը»։