Իրանը լիովին պատրաստ է պաշտպանելու երկրի անվտանգությունը. ռազմածովային ուժերի հրամանատար

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ռեզա Թանգսիրին Պարսից ծոց կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ երկրի զինուժը, համակարգերն ու սարքավորումները բարձր պատրաստվածության են բերվել՝ ջրային սահմանները, ինչպես նաև Իրանի շահերն ու անվտանգությունը պաշտպանելու համար: Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը:

Տարածաշրջանում տեղակայված ուժերի մարտունակությունն ուսումնասիրելով՝ Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը նշել է, որ անհրաժեշտ է պահպանել մարտական պատրաստականությունն ու զգոնությունը: