Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել 540 արցախցի

Ռուսական խաղաղապահ առաքելության անդամները շարունակում են ապահովել Հայաստանից արցախցիների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը` նշելով, որ վերջին մեկ օրում ապահովվել է 540 արցախցու վերադարձը:

«Այսօր ավտոբուսներով Երևանից Ստեփանակերտ ապահովվել է 540 փախստականի վերադարձը: Ավտոբուսների շարժը ուղեկցվել է ռուսական խաղաղապահ առաքելության կոնտինգենտի և ռազմական ոստիկանության կողմից: Ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղ է վերադարձել մոտ 44,6 հազար փախստական»,- ասված է հաղորդագրությունում:

Ռուսական խաղաղապահ առաքելությունը շարունակում է 23 դիտորդական կետերից շուրջօրյա ռեժիմով հետևել հրադադարի պահպանմանը: