Եկեք ապացուցենք, որ հին չենք։ Ապացուցենք, որ հինավուրց ենք

Ինքներս մեզ հաճախ ասում ենք, թե մենք հին ազգ ենք։

Դա վատ բան է։

Մենք չպետք է հին լինենք, մենք պետք է հինավուրց լինենք։

Որովհետև հին ասելով, հաճախ տպավորություն է, թե այլևս մաշված ենք, այլևս պիտանի չենք, այլևս կենսունակ չենք։

Հնության մեջ կա մի սողացող բացասականություն։

Իսկ կարո՞ղ է մենք ազգովի հոգնել ենք ապագայից, ազգովի հոգնել ենք պայքարից, ազգովի հոգնել ենք երկրից, ազգովի հոգնել ենք պատմությունից, ազգովի հոգնել ենք աշխարհագրությունից, ազգովի հոգնել ենք ինքներս մեզանից։

Չեմ հավատում, որ մենք հին ենք, հոգնած, ժամանակավրեպ ու մաշված։ Որ պատմական արտեֆակտ ենք, քաղաքակրթական էքսպոնատ, հազարամյակների ընթացքում փոքրացող ռուդիմենտ…

Չէ, եկեք ապացուցենք, որ հին չենք։ Ապացուցենք, որ հինավուրց ենք։

Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից