Կիրակի Մայր Աթոռում մասոնական արյունահեղում, զոհաբերությո՞ւն է նախապատրաստվում…

ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք «Փոքրիկ Նեռը Հայոց Աշխարհում» վերտառությամբ մեր հրապարակմամբ , օրերս Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի մտնելիս չի խաչակնքել, խոնհարվելու, քահանայի աջը համբուրելու փոխարեն, փորձել է ձեռքով բարևել նրան, իսկ դուրս գալիս խաչակնքել է մասոնական-սատանիստական Բաֆոմետի ժեստով (Բաֆոմետի պատկերը համարվում է սատանիզմի խորհրդանիշներից մեկը)։ 45-ամյա Նիկոլ Փաշինյանը, որը զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը, հանդես գալիս իբրև քրիստոնյա և հայ, չէր կարող չիմանալ, թե ինչպես են խաչակնքում Հայ Առաքելական Եկեղեցում։

Ավելին. «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում դեկտեմբերի 21-ին հրապարակված տեղեկության  համաձայն, Նիկոլ Փաշինյանը Եվրոխորհրդարանում ցուցադրական ու մի քանի անգամ ձեռքերը վեր բարձրացրեց, ինչը մասոնական գաղտնի ազդանշան է` «Թագավորը մեծ նեղության մեջ է»:

Ըստ վերոնշյալ տեղեկության հեղինակի` Azg Hayreniq-ի, սա կատակ չէ, «Այլ պլանավորված կործանում»:

Ինչպես հայտնի է, մասոն է նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը, և եթե Նիկոլն իսկապես մասոն է, ինչի մասին առնվազն հուշում են Բաֆոմետի ժեստով խաչակնքելը, ինչպես նաև վերոնշյալ մասոնական գաղտնի ազդանշանով հանդես գալը, ապա մնում է եզրակացնել, որ «թոռը» «պապից» կամ «որդին» «հորից» հեռու չէ, Հայաստանի ու հայ ժողովրդի հանդեպ նրա գործի շարունակողն է, որը նույնիսկ իր ուսուցչին գերազանցեց…

Պատահական չէ, որ Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա տեր Պարգև Զեյնալյանի կողմից Նիկոլ Փաշինյանի` բարևի համար մեկնած ձեռքն օդում թողնելուց, նրան իր ձեռքով եկեղեցու դուռը ցույց տալուց և նզովքից կամ շշպռոցից («Սպասիր Աստծո դատաստանին») հե՛նց ամիջապես հետո մի խումբ անձինք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, համացանցում հանդես եկան Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ վիրավորանքներով, նրա և այլոց հանդեպ բռնության հրապարակային կոչերով: Միաժամանակ վիրավորանքներով ու սպառնալիքներով թիրախավորվել է նաև տեր Պարգև Զեյնալյանը:

Որոշ ստահակներ (նրանց թվում առնվազն մեկ պետական պաշտոնյա), ինչպես արդեն տեղեկացրել եմ , «Ֆեյսբուք»-ում, համացանցում օրերս հանդես են եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ս. թ. դեկտեմբերի 27-ին պատարագից առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և այլ անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, մասնավորապես, Կաթողիկոսին եկեղեցուց տկլոր դուրս շպրտելու հրապարակային կոչերով: Ոմանց կարծիքով այս ամենն ուղղորդվում է հենց ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից, ինչը ենթադրելու որոշ հիմքեր կան, ապա հարկ է նկատի ունենալ, որ սորոսական և աղանդավորական խաժամուժն այլ անձանց հետ միասին նախատեսել, ծրագրել, նախապատրաստել են ու մտադիր են առաջիկա կիրակի իրականացնել մեծագույն սադրանք, որը սպառնում է հանգեցնել մեծամասշտաբ բախման և արյունահեղության:

Կաթողիկոսի և այլ հոգևորականների հանդեպ բռնության հրապարակային կոչերի հեղինակները «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի, Կաթողիկոսի, մեր հոգևոր դասի բազմաթիվ աջակիցների գրառումներից դժվար թե անտեղյակ են, որ նրանք ճիշտ նույն ժամանակ լինելու են Էջմիածնում` Կաթողիկոսին և հարձակման սպառնալիքի տակ գտնվող այլոց ոչ միայն բարոյապես աջակցելու, այլև, նախատեսվող բռնության մասին արդեն իսկ իրազեկված իրավապահների անգործության դեպքում, նրանց ֆիզիկապես պաշտպանելու:

Ամենևին բացառված չէ, որ բռնության հիշյալ հրապարակային կոչի հեղինակները կամ վերոնշյալ սադրանքի հնարավոր պատվիրատուն, մինչ Մայր Աթոռի աջակիցների վերոնշյալ գրառումների հրապարակումը, նախապես կանխատեսել, հաշվարկել է, որ Մայր Աթոռում կլինեն նաև Կաթողիկոսի, այլ հոգևորականների պաշտպանները, այսինքն` երկու մեծ խմբերի միջև բախումը կլինի երաշխավորված, և հենց հայոց հոգևոր մայրաքաղաք Էջմիածնում, Մայր Աթոռի սուրբ հողի վրա կհեղվի հայերի արյունը: Մասոնական զոհաբերությունների տեսանկյունից սա ունի որոշակի խորհուրդ, իմաստ, նպատակ:

Ավելին. հիշյալ ենթադրելի կամ հավանական արյունահեղությունը, յուրօրինակ զոհաբերությունը կարող է վերը նշված սադրանքի հնարավոր պատվիրատուի` ապահովել մասոնական աստիճանակարգությունում վեր բարձրանալը: Հարկ է, որ սա նկատի ունենա հատկապես ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, եթե, իհարկե, մենք դեռ ունենք այդպիսի մարմին:

Հ. Գ. Մայր Աթոռում ոմանց նախատեսած բռնությունը և հակադիր խմբերի միջև բախումը կանխելու նպատակով ՀՀ ոստիկանության պետին, գլխավոր դատախազին, ԱԱԾ տնօրենին 25.12.2020թ. ներկայացրել եմ հաղորդում կատարված ու նախատեսվող հանցագործության մասին, որի արդյունքների մասին ընթերցողներին տեղյակ կպահեմ առաջիկայում:

 

Արթուր Հովհաննիսյան