Այս կիրակի ես լինելու եմ Մայր Աթոռում․ Ռուբեն Մելիքյանը՝ դատախազության հայտարարության մասին

Դատախազությունը ինչ-որ «խառը» հայտարարություն է տարածել՝ չեմ հասկանում, թե ում դեմ – Մայր Աթոռի նկատմամբ ոտնձգություն հրահրողների՞, թե Հայոց ինքնության այդ վերջին «Կարսը» պաշտպանել պատրաստվողների։

Ամեն դեպքում, այս կիրակի ես լինելու եմ Մայր Աթոռում։ Ու թող փորձեն «ժամանակակից երփներանգների խմբերը» որևէ կերպ ոտնձգել Հայոց Եկեղեցու, Հայոց Հայրապետի կամ Հայ հոգևորականի նկատմամբ։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից։