Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ բռնությունը արդարացնելու կոչերի համար

Բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը ներգրավվել է որպես կասկածյալ։ Այս մասին տեղեկացրնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

««Youtube» կայք-էջում հրապարակվել է տեասնյութ՝ «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով, որտեղ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի կողմից առերևույթ բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կոչեր են հնչեցվել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը) 1-ին մասով:

Արամ Հարությունյանը  ներգրավվել է որպես կասկածյալ, և վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ: