Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն. Ալիևը՝ արևմտյան երկրների որոշումների մասին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անհիմն է համարում Բաքվին ուղղված մեղադրանքները, որոնց մասին խոսվում է պատերազմի ավարտից հետո մի շարք արևմտյան երկրների ընդունած բանաձևերում: Այս մասին գրում է РИА Новости-ն։

«Թող երկրները, որոնք մեր դեմ բանաձևեր են ընդունել, բացեն աչքերն ու նայեն: Կեղծավոր քաղաքական գործիչներ, բացե՛ք ձեր աչքերը, նայե՛ք: Ձեր խորհրդարանները բանաձևեր են ընդունել: Մեզ համար այդ բանաձևերը որևէ նշանակություն չունեն, դա թղթի կտոր է: Բայց մեր դեմ կրկին անհիմն մեղադրանքներ են հնչում»,-  նշել է նա՝ հավելելով, որ ինքը դիմել է ֆրանսիական, բելգիական և հոլանդական խորհրդարանների պատգամավորներին: