Սարգիս Հովհաննիսյանը՝ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետ

ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը նոր պետ ունի, այս մասին հրամանագիրը ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի 16.1-ին հոդվածի 1-ին մասին։ Սարգիս Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ», – նշված է նախագահի հրամանագրում։