Վրաստանը փակել էր օդային և ցամաքային տարածքը Հայաստան զենքի մատակարարումը խափանելու համար, մինչդեռ ամեն օր իր օդային տարածքով տասնյակ թռիչքներ էին կատարում թուրք-իսրայելական օդանավերը․ վրացի մտավորականներ

Վերջին պատերազմում Վրաստանը թեև հայտարարեց, որ պահպանելու է չեզոքություն երկու հարևանների՝ ադրբեջանցիների և հայերի հանդեպ, անգամ փորձեց միջնորդի դեր ստանձնել խաղաղություն հաստատելու համար, բայց մենք, գոնե գիտենք, որ Վրաստանը փակել էր օդային և ցամաքային տարածքը Հայաստան զենքի մատակարարումը խափանելու համար, մինչդեռ Թուրքիայից գնացքներով զենք ու զինամթերք էր տեղափոխվում Ադրբեջան, ամեն օր իր օդային տարածքով տասնյակ թռիչքներ էին կատարում թուրք-իսրայելական օդանավերը։ Այս մասին գիտեն, քաջատեղյակ են նաև վրացի ազնիվ մտավորականներից շատերը։ Նրանք գիտակցում են, որ իրենց երկիրը՝ Վրաստանը, օրեցօր թուրքանում է, որ ամբողջ Աջարիան Բաթումի մայրաքաղաքով արդեն կորցրել են, և այդ վտանգը սպառնում է ողջ Վրաստանին։ Այս նկատառումներով  վրաց մշակույթի գործիչները, որոնք համաձայն չեն Վրաստանում տարվող պետական քաղաքականությանը, ցանկություն են հայտնել հայ մշակույթի գործիչների հետ ստեղծել բարեկամության խորհուրդ և քրիստոնեական արժեքների  և սկզբունքների վրա նորացնել և վերահաստատել հայ ժողովրդի հետ իրենց բարեկամությունը։

Դեկտեմբերի 25-ին ժամը 16:00-ին Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում (Աբովյան փողոց 2 շենք) տեղի կունենա հայ և վրաց մշակույթի գործիչների բարեկամության տեսակոնֆերանս, որին մասնակցում են երկու երկրների մշակույթի անվանի գործիչներ։ Այս գաղափարին իրենց հավատարմությունն են հայտնել 500 վրաց և նույնքան էլ հայ  արվեստագետներ։

Միջոցառման կազմակերպիչներն են Հայաստանի և Վրաստանի մտավոր սեփականության պաշտպանության ասոցիացիաները։