Թուրքը գյուղ առ գյուղ գրավում է Հայաստանը, իսկ Փաշինյանը ներսից պառակտում է երկիրը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանն ու «Համերաշխություն» կուսակցության նախագահ Սարգիս Ավետիսյանը

Պատերազմում պարտված վարչապետը հեռանալու փոխարեն ողջ վարչական ռեսուրսները, լծակները կենտրոնացրել է ընդդիմության դեմ պայքարի համար, ընդդիմադիրներին լռեցնելու համար: Ուժայինները մանրադիտակի տակ են առել ընդդիմադիր գործիչների հայտարարությունները։ Մեկը մյուսի հետևից բերման են ենթարկվում, ձերբակալվում են ընդդիմադիր գործիչները, հարուցվում են քրեական գործեր: Նկատենք, որ Փաշինյանի հրահանգով դաշտից փորձ է արվում հեռացնել, լռեցնել այն ընդդիմադիրներին, ովքեր լավատեղյակ են իր հանցավոր քայլերի մասին: Իսկ այդ գործիչներին նա լռեցնում է՝ բերման ենթարկելով, ձերբակալելով, քրեական գործեր հարուցելով նրանց դեմ։

Դեկտեմբերի 23-ին ձերբակալվեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը, ձերբակալվել է նաև ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը։ Երեկ ոստիկաններն այցելել էին նաև ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին, ապա նաև պարզաբանումների համար կանչվել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Ու մինչ Փաշինյանը ամեն ինչ անում է՝ ներքին դաշտում իրավիճակը սրելու համար, մեր հայրենիքի տարածքները՝ տուն առ տուն, գյուղ առ գյուղ հանձնվում է թշնամուն։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։