Բերման են ենթարկվել ակցիայի 69 մասնակիցներ

Կառավարության շենքի մոտ` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցող անհնազանդության ակցիայի 69 մասնակից բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։ Այս մասին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:

Քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։