«Նիկոլ դավաճան» վանկարկումների տակ կառավարական մեքենաների շարասյունը դուրս եկավ

Ոստիկանները կառավարության շենքի մոտից բերման են ենթարկում  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին։

Այս տարբերակով ոստիկանները փորձում էին բացել ճանապարհը, որպեսզի Կառավարության անդամների մեքենաները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի մեքենան, դուրս գա Կառավարության շենքից։

Բերման ենթարկվելու պահին քաղաքացիներից ոմանք փորձում էին ընդդիմանալ՝ ոստիկաններին կոչ անելով չծառայել հայրենիքը հանձնած «թուրքին»։

«Դավաճան Նիկոլի՞ն եք պաշտպանում։ Ամոթ է։ Դուք պիտի ժողովրդի կողքին կանգնեք, հայ չե՞ք»,- ասում էին քաղաքացիները։

Այնուամենայնիվ, կառավարական մեքենաների շարասյունը կարողացավ դուրս գալ՝ «Նիկոլ դավաճան» վանկարկումների ներքո։