Դե իհարկե՝ քաղաքական ոչինչ չկա հարգելի իրավապահներ, զուտ իրավական գործընթացներ են

Վարչապետի՝ դեպի Սյունիք խայտառակ և անհաջող այցի առավոտյան Գորիսի քաղաքապետի ձերբակալում, դրանից անմիջապես հետո՝ Քաջարանի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդում, ըստ մամուլում առկա տեղեկատվության՝ Սիսիանի քաղաքապետի հետ կապված քրեական գործի հարուցում…

Դե իհարկե՝ քաղաքական ոչինչ չկա հարգելի իրավապահներ, զուտ իրավական գործընթացներ են։

Ցավոք՝ հակառակն ուղղակի աչք է ծակում։

Ի միջի այլոց, վարչապետի հանձնարարությամբ իրեն «նեղացնողներին» ձերբակալելը և մեղադրանք առաջադրելն էլ հենց  քաղաքական հետապնդումն է (եթե չգիտեիք կամ չիմանալու եք տալիս)։

Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից