Վաղը Իլյուշի ծնունդն է․Չեմ զարմանա, եթե Մեհրիբանն Աննային տեսաուղերձ հղի. «Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, ախչի՛»․ Կարեն Վրթանեսյան

Այսօր Իլհամ Ալիևը Ղուբաթլի ու Զանգելան էր այցելել։

Աշխարհագրորեն նա այսօր ավելի էր մոտ Գորիսին և Կապանին, քան կարողացավ այդ քաղաքներին մոտենալ Նիկոլ Փաշինյանը՝ իր տապալված «սյունաց արշավանքի» ժամանակ։

Վաղը Իլյուշի ծնունդն է, ի դեպ։

Չեմ զարմանա, եթե «վնիզապնը» Շուշիից վիդեո հրապարակեն։ Մեհրիբանն էլ Աննային տեսաուղերձ հղի. «Եկել եմ Շուշի, մուղամ լսեմ, բա ո՞ւր ես, չկաս, ախչի՛»։

* * *

Ես ապրել եմ դեռ ԽՍՀՄ տարիներին, տեսել եմ 1988-ի ցույցերը, Սովետի փլուզումը, պատերազմը, «մութ ու ցուրտը», և այլն, և այլն։

Իմ հողի վրա ես ինձ երբեք այսքան անպաշտպան չեմ զգացել, ինչպես հիմա։

Երբեք չի եղել այնպես, որ ապագայի պլաններ չունենամ։

Կյանքումս առաջին անգամ է։

Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից։