Սյունեցիները հավաքվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ՝ աջակցություն հայտնելու Գորիսի և Քաջարանի քաղաքապետներին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ հավաքվել են Սյունիքի մարզի մի շարք բնակիչներ՝ ի պաշտպանություն Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի և Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի։

Դատարանը քննում է նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը։

Քիչ առաջ Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը դուրս եկավ դատարանից, լրագրողներին տեղեկացրեց, որ դատական նիստը հետաձգվել է մինչև ժամը 22:00-ը քանի որ, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը փաստաբանները նոր են ստացել. «Դատարանը պաշտպանական կողմին մինչև 22:00-ն ժամանակ տվեց՝ ներկայացված նյութերին ծանոթանալու, առարկությունները ներկայացնելու և պաշտպանությունը կազմակերպելու համար: Ընդամենը 2 ժամ 20 րոպե է տրամադրված մոտ 300 էջ փաստաթղթի ծանոթանալու և պաշտպանությունը իրականացնելու համար»,- նշեց փաստաբանը: