Վաղը առավոտյան ժամը 10-ից շրջափակելու ենք Կառավարության շենքը. Գեղամ Մանուկյան

Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում ավարտվեց, սակայն քաղաքացիները այսօր ևս կշարունակեն նստացույցը և կգիշերեն հրապարակում տեղադրված վրաններում:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ վաղը առավոտյան ժամը 10-ից շրջափակելու են Կառավարության շենքը բոլոր կողմից, որպեսզի Նիկոլ Փաշինյանը և նախարարները չկարողանան մուտք գործել կառավարության շենք:

Հիշեցնենք, որ վաղը ժամը 11-ին կայանալու է նաև կառավարության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: