Պատերազմի ընթացքում իմքայլական պատգամավորների խրամատը եղել է Գորիսի քաղաքապետարանը. Առուշ Առուշանյան

Պատերազմի ընթացքում իմքայլական պատգամավորների խրամատը եղել է Գորիսի քաղաքապետարանը, որևէ մեկը չի կարող ասել, որ իրենք Գորիսի քաղաքապետարանից այն կողմ են անցել: Լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը:

Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում պաշտոնյաններից ոչ մեկը չի հարցրել՝ ինչի կարիք ունեն. «Ողջ գործընթացը համայնքապետարանի, մեր ընկերների, բարեկամների և բարերարների շնորհիվ ենք իրականացրել, պատերազմի առաջին օրից ոչ միայն մեր ժողովրդի կեցության, սննդի, հագուստի հարցն ենք լուծել, այլև մեր կռվող տղերքի սննդի հարցն ենք լուծել»,-ասաց Առուշանյանը: